Ի՞նչ բառ ասես դրան. գիտակցաբար տանում ես երեխաներին զոհելու. Մխիթար Գալեյանի պապիկը ՔԿ զինվորական վարչության բակում է
Թո՛ղ ինձ տանեն, ձերբակալեն, Գարիկին ազատեն: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՔԿ զինվորական վարչության բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի պապիկը:
«Ես նոր իմացա, որ աղջկաս ամուսնուն ձերբակալել են: Եթե քո երկրի վարչապետը հայտարարում ա, որ կարող էր կանխել պատերազմը, նույն վիճակը պետք է լիներ, բայց առանց զոհերի: Էլ ի՞նչ բառ ասեմ ես դրան: Գիտակցաբար տանում ես՝ երեխաներին զոհելու»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին զոհվածների ծնողները վարչության բակում են, պահանջում են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրիկին՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության։