Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքի տներն ադրբեջանցիներով կբնակեցվեն
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են բնակեցնել օկուպացված հայկական Շուշի քաղաքը։
Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հայտնել է, որ պատրաստվել է Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծ, քաղաքում նախատեսվում է 20-25 հազար մարդ բնակեցնել, հայտնում է АПА-ն։ Այդին Քերիմովը նշել է, որ մարդկանց բնակեցնելու համար նախատեսվում է 24 շենքի կառուցում։
Քանի որ ակնհայտ է, որ 24 շենքում հնարավոր չի լինի 25 հազար մարդ տեղավորել, խոսքը հայերի կողմից լքված տներում ադրբեջանցիների բնակեցման մասին է։