Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն իրեն «շիզոֆրենիկի» պես է պահում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն իրեն «շիզոֆրենիկի» պես է պահում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նրան հետաքրքիր չեն համաշխարհային կանոնները»,- ասել է Կադիրովը «Գիտելիք» ընկերության մարաթոնում ունեցած ելույթի ժամանակ։
Մինչ այդ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցություններ էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նրանք անդրադարձել էին ՌԴ-ի հետ կապված իրավիճակին։ Խոսակցության ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի մարտական գործողությունները, այդ ժամանակ հակամարտության դիվանագիտական լուծումը կստացվի։
Մինչ այդ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան պետք է անհանգստանա Ուկրաինայում պատերազմի թեժացման հետ կապված, բայց դա չպետք է կաթվածի ենթարկի երկիրը։
«Մենք պետք է խելամիտ, բավական գիտակցված եւ բավական համարձակ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենանք»,- նշել էր Գերմանիայի կանցլերը։