Ռուսաստանը դուրս է գալիս Բալթիկ ծովի երկրների խորհրդից
Ռուսաստանը դուրս է գալիս Բալթիկ ծովի երկրների խորհրդից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան թշնամական գործողությունների՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուղերձ է հղել խորհրդի անդամ երկրների նախարարներին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարին Ժոզեպ Բորելին, ինչպես նաեւ՝ խորհրդի քարտուղարությունը Ստոկհոլմում՝ կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցմամբ»,-հայտնել է ԱԳՆ-ն։
Նշվում է, որ դա չի ազդի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության վրա։
«Բալթիկ ծովի երկրների խորհրդում իրավիճակը վատթարանում է։ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիության երկրները հրաժարվել են հավասար երկխոսությունից եւ այն սկզբունքներից, որոնց հիման վրա ստեղծվել է Բալթյան տարածաշրջանային այս կառույցը եւ հետեւողականորեն այն վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի»,-ասվում է հաղորդագրության մեջ։