Լիբիայի մայրաքաղաքում բախումներ են սկսվել նոր վարչապետ Ֆաթհի Բաշագիի ժամանումից հետո
Երեքշաբթի առավոտյան Տրիպոլիում զինված բախումներ են սկսվել երկրի Ներկայացուցիչների պալատի կողմից նշանակված նոր կառավարության ղեկավար Ֆաթհի Բաշագի ժամանումից հետո, հաղորդում է Al-Hadath հեռուստաալիքը
Բաշագի նկատմամբ լոյալ ջոկատների եւ Աբդել Համիդ Դբեյբայի Ազգային միասնության կառավարությանն աջակցող կազմավորումների միջեւ փոխհրաձգություններ են տեղի ունեցել տարբեր տեսակի զենքերի, այդ թվում՝ ծանր գնդացիրների կիրառմամբ։
Վերջինս հրաժարվում է հրաժարական տալ՝ պնդելով, որ կառավարման ղեկը կհանձնի միայն ընտրված իշխանություններին։
Ըստ ստացվող տեղեկությունների՝ փոխհրաձգությունները տեղափոխվել են քաղաքի կենտրոնական հատված։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում: