«Նիկոլին ասում ենք՝ ոչ»․ «Դիմադրության» շարժումը փակել էր Պուշկին-Կողբացի խաչմերուկը
«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Այս պահին մայրաքաղաքում մի շարք փողոցներ փակ են։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցները հորդորում են միանալ իրենց։
Տեսանյութում քաղաքացիները փակել են Պուշկին-Կողբացի խաչմերուկը, ակցիայի ընթացքում ոստիակնները եկան և սկսկեցին բերման ենթարկել քաղաքացիներին։
Տեսնելով, որ ոստիկաններ են մոտենում, ցուցարարները որոշեցին բացել փողոցը, սակայն չհասցրեցին, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել: