Երգչուհի Ալլա Պուգաչովան հայտնել է՝ երբ է վերադառնալու Ռուսաստան
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել է, թե երբ է պատրաստվում Իսրայելից վերադառնալ Ռուսաստան։ Նրա խոսքով՝ աստղային զույգը ծրագրում է վերադառնալ մինչեւ սեպտեմբերի 1-ը, երբ երեխաներն արդեն դպրոց կգնան, իսկ այժմ դասերը հեռավար ձեւաչափով են ընթանում։
«Արձակուրդներն ավարտվում են։ Սեպտեմբերի 1-ին երեխաները պետք է գնան դպրոց։ Այժմ նրանք սովորում են առցանց»,- հայտնում է «Известия»-ն։
Ինչպես գրում է StarHit-ը, մինչ Մաքսիմ Գալկինն ակտիվորեն նվաճում է Իսրայելը։ Շոումենը շուտով շրջագայություն կունենա այդ երկրում։ Վերջերս Ալլա Բորիսովնայի ամուսինն իր հանդիսատեսին կոչ էր արել չհավատալ իր ընտանիքի մասին լուրերին։
«Ինձ խնդրում են նախկինի պես վարել սոցիալական ցանցերը՝ երեխաների հետ զվարճալի տեսանյութերով, հումորային բովանդակությամբ։ Մինչդեռ դա անելու հոգեւոր ու բարոյական հնարավորություն չկա։ Ինչ վերաբերում է բոլոր ասեկոսեներին, տգեղ խոսակցություններին իմ, իմ ընտանիքի մասին, ուզում եմ ասել՝ մի կարդացեք սովետական թերթեր առավոտյան։ Այս ամենն անհեթեթություն է, որին հարկ չեմ համարում արձագանքել։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- օրերս ասել է 45-ամյա շոումենը։