«Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաև երիտասարդ աղջիկներին
Երևանի Խորենացի-Մաշտոց փողոցների խաչմերուկում, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա էին իրականացնում, իօրավիճակը լարվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:
Երբ տղաներից մեկին բերման էին ենթարկոմ, աղջիկներից մեկը բղավեց. «Թողեք, գլուխը վիրավոր է: 44-օրյա պատերազմի մասնակցին տանում եք ոստիկանական բաժանմունք»:
Քիչ անց ոստիկանական ավտոբուսը ժամանեց եւ երիտասարդներին սկսեցին մտնել ավտոբուսը, այդ թվում երիտասարդ աղջիկներին:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։