«Խի ես ծնկով խփում». Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին
Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գլխավորած անհնազանդության ակցիայի մասնակիցներին:
Ցուցարարները չէին համաձայնում կամավոր մտնել ոստիկանական մեքենան. Նրանցից մեկին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկն ընկավ գետնին: Ցուցարարը եւս ընկավ գետնին. «Խի՞ ես ծնկով խփում»,-բղավում էր նա:
Կարմիրբերետավորներին հաջողվեց բացել փողոցը՝ բերման ենթարկելով բազմաթիվ ցուցարարների:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը և այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։