Շվեդիան և Ֆինլանդիան համատեղ կդիմեն ՆԱՏՕ-ին
Մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան համատեղ կդիմեն ՆԱՏՕ-ին։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։
«Մենք պատրաստվում ենք վաղը համատեղ հայտ ներկայացնել ՆԱՏՕ-ին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելու է Շվեդիայի վարչապետ և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին՝ քննարկելու երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերը։
Նաև երեքշաբթի օրը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի դիմումը։ Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը պաշտոնապես կայացվել է։ Ստոկհոլմն իր ցանկությունը բացատրել է անվտանգության դրդապատճառներով։
Նույն օրը Ֆինլանդիան ևս ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական որոշում կայացրեց։