Թուրքիայից Իսրայել կատարվող արտահանումը հասել է ռեկորդային մեծ ծավալների
Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Անկարայի քայլերին զուգահեռ մեծանում է նաև 2 երկրների միջև առևտրաշրջանառության ու հատկապես Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ 2022-ի մարտին Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է 711 մլն 200.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր ժամանակների համար և նախորդ տարվա նուն ժամանակահատվածից ավել է 36%-ով:
2022-ի 1-ին եռամսյակի ընթացքում Իսրայել իրականացված արտահանման ծավալը կազմել է 1.8 մլրդ դոլար, որը ևս ռեկորդային ցուցանիշ է:
Իսրայելն ապրիլին մտել է այն 10 երկրների ցանկ (9-րդ տեղ), որտեղ Թուրքիան ամենախոշոր ծավալներով արտահանում է իրականացրել: Նշվում է, որ Իսրայել կատարվող արտահանման ամենամեծ չափաբաժինը կազմում են պողպատի և քիմիական ապրանքների ծավալները: Իսկ 3-րդ տեղում մեքենայացված արտադրանքներն են: