Սպիտակի ոստիկանները գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել
ԻրավունքՄայիսի 14-ին ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի երկու անչափահաս բնակիչ գողություններ են արել: Մայիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նրանք կոտրել են Ուզբեկական թաղամասի տներից մեկի ավտոտնակի պատուհանի ապակին, երկու անգամ մտել և տարել են գործիքներ ու էլեկտրական շաղափ:
14-ամյա պատանիները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Պարզվել է, որ նրանք, նույն ժամանակահատվածում լինգով փորձել են քանդել նույն տան փայտե պատը, սակայն չեն կարողացել գործը հասցնել ավարտին: Այնուհետև մուրճով փորձել են կոտրել ավտոտնակի դռան փականը, բայց տեսնելով հարևանին՝ փախել են։
Հանգամանքները պարզվում են: