Էստոնիայի վարչապետն այլևս չի զանգում Պուտինին․ Euractiv
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու իմաստ չկա, եթե Արեւմուտքի երկրներն իսկապես ուզում են, որ նա գիտակցի իր մեկուսացումը։ Այս մասին Կալասն ասել է Euractiv-ի հետ զրույցում։
«Կարծում եմ, որ եթե շարունակում են զանգել, նա չի հասկանա, որ մեկուսացված է։ Իմաստ չկա զրուցել Պուտինի հետ»,-ասել է նա։