Թուրքական բանակն առաջին անգամ անօդաչու ուղղաթիռներ կստանա
Թուրքական բանակն առաջին անգամ անօդաչու ուղղաթիռներ կստանա, որոնք կօգտագործվեն հետախուզության, մարտական պարեկության, զենքի ու պաշարների առաքման համար, գրում է Milliyet թերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ արհեստական ինտելեկտով առաջին նման ուղղաթիռը բանակը կսկսի օգտագործել առաջիկա օրերին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում։ Նման հարթակները հատկապես պահանջված կլինեն Թուրքիային սահմանակից Սիրիայի այն շրջաններում, որտեղ հաճախ գործողություններ են իրականացվում քուրդ զինյալների դեմ։
Անօդաչու ուղղաթիռների մշակողների խոսքով՝ սովորական անօդաչու թռչող սարքերի նկատմամբ նրա առավելություններից մեկը ամպերի տակով թռչելու հնարավորությունն է, որը թույլ է տալիս այն օգտագործել ցանկացած եղանակային պայմանում։ Ռազմական խնդիրների լուծման հետ մեկտեղ անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել անտառային հրդեհները մարելու, գյուղատնտեսության մեջ, քաղաքացիական օբյեկտները պաշտպանելու համար,
Անօդաչու ուղղաթիռի քաշը 250 կգ է։ Այն կարողանում է օդում մնալ 8 ժամ եւ թռչել 6,5 կմ բարձրության վրա։