Երևանի մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների և կարմիրբերետավորների միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին
Երևանի մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների և կարմիրբերետավորների միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին:Հրմշտոց սկսվեց: ԱԺ «Պատիվ ունեմ,» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում էր օգնել մարդկանց, որոնց ոստիկանները բերման էին ենթարկում: Նա գրկել էր ոստիկաններից մեկին՝ թույլ չտալով մոտենալ մյուս քաղաքացիներին:
Կարմիրբերետավորներից մեկը դիմեց Աննա Մկրտչյանին՝ «խփո՞ւմ ես», որին հետեւց պատասխան. «Հա, քեզ վայրենու պես մի պահի»:
Ոստիկանն էլ ասաց. «Դու պատասխան կտաս, հեսա կտենանք՝ ով ա վայրենին»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։