Աջակցության ակցիաներ են քննարկվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում քննարկում են դիմադրության շարժմանն աջակցության սցենարներ։ Չնայած որոշ լոկալ ակցիաներ արել են՝ աշակերտների «Զարթիր, լաո» եւ այլ ֆլեշմոբերի տեսքով, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ պետք է տպավորիչ ակցիաներ կազմակերպել եւ ցույց տալ, որ Արցախը մի քանի շաբաթ ընթացող հայաստանյան շարժման կողքին է եւ միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։
Թե կոնկրետ ինչ ակցիայի մասին է խոսքը՝ ավտոերթ, թե այլ բան, Արցախի մեր աղբյուրները չեն մանրամասնում՝ նախ որ դեռ վերջնական որոշում չունեն, եւ բացի այդ՝ չեն ուզում պլանները գաղտնազերծել, որ Փաշինյանն Արցախի իշխանությունների միջոցով չկանխի դրանք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: