Մեծ Բրիտանիայի թագուհու դեմքով Բարբի տիկնիկները սպառվել են երեք վայրկյանում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դեմքով հոբելյանական Բարբի տիկնիկները սպառվել են երեք վայրկյանում։ Այս մասին Guardian-ին հայտնել են Ջոն Լյուիսի տան խանութների ցանցում։
Կոլեկցիոն տիկնիկը արժեցել է մոտ 7,5 հազար ռուբլի, սակայն այժմ վերավաճառողները վաճառում են առնվազն կրկնակի թանկ գնով։ Barbie արտադրող Mattel-ը խոստովանել է, որ ապագայում կարող է հայտնվել տիկնիկների հերթական խմբաքանակը։
Բրիտանական միապետի պատկերով պատվավոր տիկնիկը նվիրված է թագուհու գահակալման 70-ամյակին։
Մեծ Բրիտանիայի թագուհին իր պլատինե հոբելյանը կնշի 2022 թվականի հունիսի 2-ին։