Մեծ Բրիտանիայում կապիկի ջրծաղիկ է հայտնաբերվել ևս 4 հոգու մոտ
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկով մարդկանց վարակման ևս չորս դեպք: Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7-ի, փոխանցում է РИА Новости գործակալությունը։ Բոլոր չորս նոր հիվանդները համասեռամոլ տղամարդիկ են, որոնք ակնհայտ կապեր չունեն Աֆրիկայի հետ:
Նշվում է նաև, որ հիվանդները կապված չեն ավելի վաղ հիվանդացած մյուս անձանց հետ, սակայն երկու նոր հիվանդներից երկուսը միմյանց ծանոթ են։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Առողջապահական գործակալությունը գրանցել էր կապիկի ջրծաղիկով մարդկանց վարակման երեք դեպք։ Առաջին դեպքն արձանագրվել էր մայիսի 7-ին։ Նրանցից մեկը բուժվում էր Լոնդոնի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունքում, իսկ մյուսը մեկուսացվել էր և տվյալ պահին բուժման կարիք չուներ։
Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Գերատեսչությունը նշել է, որ վարակը կարող է տարածվել վարակված անձի հետ սերտ շփման միջոցով, սակայն ընդհանուր բնակչությանը փոխանցման ռիսկը շատ ցածր է։