Շրի Լանկայում բենզինը գրեթե սպառվում է
Շրի Լանկայի բենզինը գրեթե սպառվել է. Այս մասին հայտարարել է վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն, նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։ Նա նշել է, որ երկրում բենզինի պաշարները կբավականացնեն մեկ օր:
Մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը՝ վարչապետը նշել է, որ առկա պաշարները «միայն մեկ օրվա համար են» ։ Նրա կանխատեսումների համաձայն՝ առաջիկա մի քանի ամիսները շատ դժվար են լինելու տեղի բնակիչների համար։
«Մենք պետք է պատրաստվենք այն իրականությանը, որ ստիպված կլինենք որոշակի զոհաբերություններ անել և դիմակայել մարտահրավերներին»,-նախազգուշացրել է Վիկրամասինգեն: Նա նաև բարձրացրել է SriLankan Airlines-ի սեփականաշնորհման հարցը և մտահոգություն հայտնել հնարավոր գնաճի վերաբերյալ։
Վարչապետը հավելել է, որ Հանրապետությունում առկա է կենսական նշանակություն ունեցող 14 դեղամիջոցի պակաս, և կարևորել է Հանրապետություն առաքվող դեղերի հրատապ վճարման հարցը։ Նա նաև նշել է, որ երկրում էլեկտրաէներգիայի անջատման օրական սահմանաչափը կարող է ավելացվել՝ իր հաշվարկներով՝ օրական 15 ժամով։