Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաներն ըստ էության կենսաբանական զենք են մշակել․ Պուտին
Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաներն ըստ էության կենսաբանական զենք են մշակել։ Այս մասին ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովի շրջանակում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք վաղուց ենք ահազանգել հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական ակտիվության մասին։ Ինչպես հայտնի է, մեր ընդհանուր տարածաշրջանում Պենտագոնը տասնյակ մասնագիտացված կենսալաբորատորիաներ եւ կենտրոններ է բացե»,-ասել է Պուտինը։
Նա պարզաբանել է, որ այդ լաբորատորիաների հիմնական նպատակը կենսաբանական նյութեր հավաքելն ու դրան ուսումնասիրելն է՝ վիրուսների եւ վտանգավոր հիվանդությունների տարածման համար։