Թուրքիան հայտարարել է Արեւելյան Միջերկրական ծովից Եվրոպային գազ մատակարարելու պատրաստակամության մասին
Թուրքիան հայտարարել է Արեւելյան Միջերկրական ծովից Եվրոպային գազ մատակարարելու պատրաստակամության մասին։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Ռուսական կապույտ վառելիքի հիմնական այլընտրանքներից մեկն Արևելյան Միջերկրական ծովից գազն է։ Թուրքիան պատրաստ է օգնել այս հարցում եւ մաս կազմել այս գործընթացում։ Մենք բաց ենք այս գաղափարի համար։ Փորձագետները նշում են, որ Արեւելյան Միջերկրական ծովից գազի տեղափոխման համար ամենահարմար երթուղին Թուրքիայով է»,-նրա խոսքը մեջբերում է Sözcü թերթը։