Դերասան Վուդի Հարելսոնը մարիխուանայի բիզնես է բացել
Հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնը նոր բիզնես է բացել Արեւմտյան Հոլիվուդում (Կալիֆոռնիա): Սա կանեփի վաճառքի օրինական դիսպանսեր է, որը ներառում է նաեւ հանգստի սենյակ՝ ետնաբակում:
Ըստ The Hollywood reporter-ի՝ Հարելսոնը, որը մարիխուանայի օրինականացման մոլեռանդ ակտիվիստ է, նոր ձեռնարկությունը բացվել է մեծ շուքով։ Նույնիսկ կարմիր ժապավենի կտրման արարողություն է եղել, որին մասնակցել է Արեւմտյան Հոլիվուդի քաղաքապետ Լորեն Մեյսթերը։
Հարիսոնի բիզնեսը ստացել է «The Woods» անվանումը: Խանութը էլիտար բուտիկի տեսք ունի։
Նշենք, որ Հայաստանում մարիխուանան թմրանյութ է, իսկ դրա տարածումը քրեորեն պատժելի արարք է։