Լիտվայի նախագահը Բաքվում և Երևանում կքննարկի ԵՄ-ի և Անդրկովկասի երկրների հարաբերությունների հեռանկարները
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը Բաքվում եւ Երեւանում կքննարկի ԵՄ-ի եւ Անդրկովկասի երկրների հարաբերությունների հեռանկարները, միջազգային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վահագն Խաչատուրյանի հետ Լիտվայի նախագահը կքննարկի ԵՄ-ի եւ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցության հեռանկարները ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու երկրներում Լիտվայի նախագահը ծրագրում է կարծիքներ փոխանակել Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրավիճակի շուրջ։