Կորոնավիրուսը դեռ չի նահանջել. Մայիսի 11-16-ը Հայաստանում իրականացվել է 8934 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք
Մայիսի 11-16-ը Հայաստանում իրականացվել է 8934 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, առողջացել է 21 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 917 դեպք, որոնցից 412 071-ը՝ առողջացած:
Ընդհանուր կատարվել է 3 078 174 թեստավորում։