Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 188 հազար 62 մարդ
Մայիսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 131 հազար 517 քաղաքացի, երկրորդ դեղաչափով՝ 1, 001,443։
Բուստեր՝ երրորդ դեղաչափ ստացել է 51 հազար 361 մարդ։