«Մոսկվայի տան» տանիքին Խորհրդային միության դրոշն է ծածանվում (տեսանյութ)
Երևանում 2007 թվականից գործող «Մոսկվայի տուն» կոչվող կենտրոնի տանիքին այս օրերին սկսել է ծածանվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության, այլ Խորհրդային միության կարմիր դրոշը՝ մուրճ ու մանգաղով։ Դիմացի մայթին գտնվող Երևանի քաղաքապետարանի տանիքին ՀՀ պետական դրոշն է, իսկ դրա դեմ-դիմաց գտնվող շենքի տանիքին, փաստորեն, սովետմիության դրոշը։
«Մոսկվայի տան» տնօրեն Վահրամ Կարապետյանը, փաստորեն, այնքան հեռուն է գնացել, որ երեք տասնամյակ առաջ Խորհրդային միությունից անկախացած Հայաստանը պատկերացնում է նորից Խորհրդային միության կազմում։ Սա հստակ մեսսիջ է, որ Վահրամ Կարապետյանի ու նրա պես այլ պրոռուսական շրջանակների գերնպատակը նորից միութենական պետությունում ապրելն է՝ զուրկ սեփական անկախությունից, որի վերաբերյալ այս շրջանում ակտիվացել են խոսակցությունները։
Այսօր Սովետական միության մարմաջով տառապողները Հայաստանը նորից ուզում են տեսնել Ռուսաստանի գլխավորությամբ ձևավորվելիք միութենական պետության կազմում։ Ազատ ու անկախ Հայաստանի ջատագովները, ցավոք, գնալով պակասում են մեր երկրում։ Մի մասը Հայաստանն ու Արցախն արդեն Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմում են պատկերացնում, մյուսներն էլ՝ Ռուսաստանի կամ նոր Սովետմիության։ Եւ այս ամենին, որ Հայաստանի անկախության փաստացի կորստի մասին է վկայում, հանդուրժողաբար են վերաբերվում մեր երկրում և թույլ են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ շենքի տանիքին, որը օտար պետության դեսպանատան շենքը չէ, ծածանվի գոյություն չունեցող, բայց ապագայում նորից ռեինկարնացիայի հույս ունեցող միութենական պետության դրոշը։
Մանրամասն՝ տեսանյութում։