Բելառուսը մինչեւ տարեվերջ երկարաձգել է ազատ վիզային ռեժիմը Լիտվայի եւ Լատվիայի քաղաքացիների համար
Մինսկը մինչեւ տարեվերջ երկարաձգել է ազատ վիզային մուտքի ռեժիմը Լատվիայի եւ Լիտվայի քաղաքացիների համար, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին:
«Որոշում է կայացվել մինչեւ 2022 թվականի վերջ երեկարաձգելու առանց վիզայի մուտքի եւ Բելառուսում բնակվելու իրավունքը Լիտվայի եւ Լատվիայի քաղաքացիների համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տվյալ որոշումը կայացրել է երկրի ղեկավարը: «Այդ քայլը հարեւան երկրների քաղաքացիներին թույլ կտա սեփական պատկերացումը կազմել ժամանակակից Բելառուսի, նրա քաղաքականության եւ տնտեսության մասին, ինչպես նաեւ ծանոթանալ մեր ժողովրդի մշակույթին»,- ասվում է նախարարարության հայտարարության մեջ: