ԱՄՆ-ն բախվել է վերջին 50 տարվա «ամենաբարդ էներգետիկ ճգնաժամին». ամերիկացի փորձագետ
ԱՄՆ-ն գտնվում է վերջին 50 տարվա «ամենաբարդ էներգետիկ» ճգնաժամում: Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտնել է երկրի նավթագազային արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Թիմ Ստյուարտը:
Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «որեւէ ռազմավարություն» չունի, որպեսզի օգնի ԱՄՆ-ին հաղթահարելու բենզինի եւ դիզելային վառելիքի ռեկորդային գնաճի ճգնաժամը:
«Մենք գտնվում ենք մեծագույն, հավանաբար, վերջին 50 տարվա ամենաբարդ էներգետիկ ճգնաժամում: Ինչպես նշել եք, դիզելային վառելիքի եւ բենզինի գները ռեկորդային բարձր մակարդակում են գտնվում, իսկ պաշարները՝ ռեկորդային ցածր: Իսկ ի՞նչ է արել վարչակազմն այս շաբաթ: Ո՞րն է եղել նրանց գլխավոր հայտարարությունն այդ հարցով: Այն կայանում էր դաշնային վարձակալության միլիոնավոր պայմանագրեր հետ կանչելու մեջ, ինչը նշանակում է միլիարդավոր բարել նավթ թաղել հողում: Դա իսկապես հիասթափեցնում է: Նկատի ունեմ, որ այս վարչակազմը որեւէ ռազմավարություն չունի, որը կօգներ մեզ դուրս գալ այս իրավիճակից»,- ասել է նա: