Ռուսաստանը կզարգացնի արևելյան ուղղությունը, եթե այլևս հետաքրքիր չէ Եվրամիության համար. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան գործելու է՝ ելնելով նոր իրողությունից, եթե Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանը՝ որպես տնտեսական և քաղաքական գործընկեր, այլևս հետաքրքիր չէ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Մենք ելնում ենք նրանից, որ արտաքին առևտրի մեծ ծավալ ունենք։ Մենք չենք սահմանափակող միջոցներ ներդրել: Բայց եթե Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանը որպես տնտեսական և քաղաքական գործընկեր հետաքրքիր չէ, ապա մենք խելամիտ կգործենք՝ ելնելով նոր իրողությունից»,- ասել է դիվանագետը:
Գրուշկոն ընդգծել է, որ այսօր Մոսկվան գլխավոր շեշտը դնում է արտաքին քաղաքականության արևելյան ուղղության զարգացման վրա: