Թուրքիայի դիրքորոշման պատճառով Կիպրոսը չի կարող քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը. Անաստասիադիս
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կարծում է, որ Թուրքիայի դիրքորոշման պատճառով ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի քննարկման համար դեռ շատ վաղ է. Անկարան կարգելափակի Կիպրոսի անդամակցությունը:
«Կարծում եմ, որ դեռ շատ վաղ է նման հարց քննարկելը: Կան լուրջ խնդիրներ: Եթե նույնիսկ Կիպրոսի կառավարությունը ցանկություն ունենար դրանք քննարկելու, կբախվեր ընթացակարգային հարցերի և, իհարկե, Թուրքիայի առարկությանը»,- ասել է Անաստասիադիսը:
Նա հավելել է, որ Կիպրոսը փոքր երկիր է, որին անհրաժեշտ է արդյունավետ պաշտպանություն: