Աշխարհի ամենատարեց կինն ապրում է բրազիլական գյուղում
Աշխարհի ամենատարեց կինը 121-ամյա Մարիա դուշ Ռեյիսն է, որն ապրում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում: Նա կարող է ճանաչվել որպես աշխարհի ամենատարեց մարդը: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Բժիշկները պարզել են, որ, ըստ նրա ծննդյան վկայականի, ծնվել է 1900 թվականի հունիսի 16-ին բրազիլական Բելա Վիստա գյուղում՝ Բոմ Խեսուս դա Լապա համայնքում։
Դուշ Ռեյիսը գամված է անկողնուն և դեռ ապրում է հայրենի գյուղում։ Նրա բոլոր երեխաներն արդեն մահացել են, ուստի նրան խնամում է թոռնուհի Սելիան։ Կինն ունի 13 ծոռ, վեց կուռ:
«Մենք ապշած ենք, գիտեինք, որ նա շատ ծեր է, բայց որ աշխարհի ամենածեր կինն է՝ զարմացած ենք»,- խոստովանել է Սելիան։ Նրա խոսքով՝ տատիկը կենսուրախ է մնացել այնքան ժամանակ, քանի դեռ անկողին չէր ընկել: Նա հոգ էր տանում բոլորի մասին, կերակուր էր պատրաստում, հագուստ էր լվանում, ինչպես նաև մեծացնում էր իր թոռներին ու ծոռներին։