Մեկնարկել է «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչ փուլը
Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:
Քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները, այդ թվում՝ եզրափակիչ չանցած: Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։
Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլ են անցել Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը: