Իրանը Եվրոպային խորհուրդ է տալիս խելամիտ գտնվել Ռուսաստանի հանդեպ
Եվրոպական երկրները պետք է խելամիտ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար։ Նման հայտարարություն է արել շաբաթ օրը՝ մայիսի 14-ին, Վիեննայում Իրանի բանակցողների պատվիրակության խորհրդական Մոհամմադ Մարանդին։
«Եվրոպայի տնտեսական ճգնաժամի միակ լուծումը Ռուսաստանի հետ ավելի ռացիոնալ, ավելի խելամիտ հարաբերություններ ունենալն է»,- ասել է Մարանդին ՌԻԱ Նովոստիին։
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, իրանցի քաղաքագետ Սամանե Էքվանն ասել էր, որ ԱՄՆ-ն չի կարողացել օգնել Կիևին Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության դեմ պայքարում նրա քաղաքական ազդեցության անկման պատճառով։
Նա մանրամասնել, որ Միացյալ Նահանգների դիրքերը միջազգային ասպարեզում թուլացել են այն պատճառով, որ Վաշինգտոնը չի կարողացել հաղթահարել աշխարհում գերիշխող ուժի դերը, որը ստանձնել է Սառը պատերազմի ավարտից հետո։