Վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեզ հետ․ Արթուր Վանեցյան
Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովվենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք: Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա, մասնավորապես, գրել է.«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ.
Նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ ինքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար:
Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:
Տեղեկացնում եմ ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:
Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով:
Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:
Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»: