«Ամպեր»․ Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու երգիչ Սեւակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն։
Ամրոյանն այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ Թանկյանի հետ լուսանկար հրապարակելով։
«Ընկերներ, շատ ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ նկարահանեցինք մեր նոր երգի տեսահոլովակը։
Շատ շուտով պատրաստ կլինի»,- նշել է երգիչը։ Աշխատանքը ստացել է «Ամպեր» անվանումը։
Посмотреть эту публикацию в Instagram