Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի մարմինը
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշանակվել է դատբժշկական փորձաքննություն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։ Նշենք, որ Օ.Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։
Լուսանկարները՝ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջից: