Առաջիկա ձմեռը Գերմանիան կարող է անցկացնել առանց ռուսական գազի մատակարարման
Առաջիկա ձմեռը Գերմանիան կարող է անցկացնել առանց ռուսական գազի մատակարարման՝ էներգիայի զգալի խնայողության և գազապահեստարանները լցված լինելու դեպքում՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարարը:
Ռոբերտ Հաբեքը կարծիք է հայտնել, որ արդյունաբերությունը և անհատները կարող են 10%-ով կրճատել էներգիայի սպառումը՝ չհայտնվելով «աղետալի վիճակում»: Միևնույն ժամանակ, փոխկանցլերը զգուշացրել է, որ նման պարագայում գազի գինը շատ բարձր կլինի, իսկ ձմռան վերջին գազի պահեստարանները կդատարկվեն:
Ավելի վաղ Հաբեքը հայտարարել էր, որ Գերմանիան առայժմ չի կարող Ռուսաստանից բնական գազի մատակարարման արգելք սահմանել: Նրա խոսքով՝ Գերմանիայի պահեստարանները լցված են միայն 40%-ով։