«Օսկար 2023»․ հայտնի է մրցանակաբաշխության անցկացման օրը
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է «Օսկարի» հոբելյանական՝ 95-րդ մրցանակաբաշխության արարողության անցկացման օրը։ Այն կկայանա 2023թ․-ի մարտի 12-ին, հայտնում է Variety-ն։
Հավակնորդների անունները կհայտարարեն հունվարի 24-ին։ Մի քանի անվանակարգերում կարճ ցանկերը հասանելի կլինեն դեկտեմբերի 21-ին։ Արարողության հաղորդավարի եւ պրոդյուսերի անուններն առայժմ հայտնի չեն։
Մարտին անցկացված «Օսկար»-ը դարձել է ամենասկանդալայիններից մեկը մրցանակաբաշխության պատմության ընթացքում։ «Ռիչարդ արքան» ֆիլմում դերակատարման համար «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Ուիլ Սմիթը հարվածել է կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ Պատճառ էր դարձել Ռոքի կատակը Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթի մասին։ Ավելի ուշ Սմիթը ներողություն է խնդրել ու լքել Կինոակադեմիան։ Տնօրենների կազմի անդամները Սմիթին լրացուցիչ արգելել են առաջիկա տաս տարվա ընթացքում մասնացել «օսկարյան» միջոցառումներին։
2022թ․-ին նաեւ երկու նոր անվանակարգ է մտցվել՝ երկրպագուների ֆավորիտ եւ ամենաուրախ պահ։ Երկուսում էլ հաղթանակ են տարել Զաք Սնայդերի նախագծերը՝ «Մռեյլաների բանակ», «Արդարության լիգա»։ Օրերս հայտնի է դարձել, որ արդյունքները «կեղծված» են եղել Սնայդերի երկրպագուների կողմից, որոնք այդ նպատակով օնլայն բոթեր են օգտագործել։