«Չելսի» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում մայիսի 14-ին տեղի կունենա եզրափակիչը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։
Հիմնական ժամանակում «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 2․10 է, «Չելսիինը»՝ 3․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․70։
Գավաթը նվաճելու հավանականությունը «Լիվերպուլի» համար գնահատվում է 1․50, «Չելսիի» համար՝ 2․50 գործակցով։
«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։45-ին։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ 11 մետրանոցներով հաղթել էր «Լիվերպուլը»՝ 11։10 հաշվով։