Ռոզա Լինի՝ կիսաեզրափակչում հաղթահարած խնդիրը, հանդիպումը հայերի հետ ու «Եվրատեսիլ 2022»-ի բեքսթեյջում մնացած մյուս հետաքրքիր մանրամասները (Տեսանյութ և լուսանկարներ)
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն այսօր պատրաստվում է մրցույթում իր եզրափակիչ ելույթին, իսկ մինչ այդ հասցրել է ոչ պակաս բուռն ու հետաքրքիր օրեր անցկացնել Թուրինում: Երգչուհին երեկ ելույթ է ունեցել մրցույթի ժյուրիի համար նախատեսված շոուին, որի շրջանակում մասնակիցներին գնահատում են ժյուրիի անդամները, մայիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրինում բնակվող հայերի հետ, ինչպես նաեւ հասցրել ելույթ ունենալ եվրատեսիլյան հայտնի` Wiwibloggs կայքի կազմակերպած Wiwijam միջոցառմանն ու մի քանի այլ համերգային ծրագրերի, որոնց ընթացքում կատարել է իր Snap երգը, իսկ եվրոպացի երկրպագուները ձայնակցել են նրան:
«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ու Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի ղեկավար Աննա Օհանյանը NEWS.am STYLE-ին տրամադրել են Ռոզա Լինի հետաքրքիր հանդիպումների կադրերից մի քանիսն ու պատմել Հայաստանի ներկայացուցչի «իտալական արկածների» մասին:
Հայաստանն այս տարի եվրատեսիլյան կիսաեզրափակիչ անցավ չորս տարվա դադարից հետո: Դավիթ Ծերունյանի խոսքով՝ թեեւ եվրոպացի գործընկերները, միանշանակ, վստահություն էին հայտնում Հայաստանի՝ այս տարվա հաջողության մասին, պատվիրակության հուզմունքն, այնուամենայնիվ, մեծ է եղել.
«Տպավորություններն ավելի, քան դրական են, ու շատ հուզված էինք, երբ կանաչ սենյակում նստած էինք, ու հայտարարեցին, որ Հայաստանն անցնում է եզրափակիչ փուլ: Իհարկե, փորձերի ընթացքում թե´ այլ երգիչերի, թե´ պատվիրակությունների ղեկավարների, թե´ պրոդյուսերների կողմից անընդհատ գովեստի խոսքեր էի լսում, ոգեւորում էին, ասում, որ Ռոզան ունի հրաշալի վոկալ, ունի լավ երգ, լավ բեմադրություն, որ ամենալավերից մեկն ենք առաջին կիսաեզրափակչի»,-ասաց «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Նա նաեւ խոսեց կիսաեզրափակչի ելույթի ընթացքում հայ երգչուհու ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի մասին: Գուցե, շատերը նկատած էլ չլինեին, որ Ռոզա Լինի ելույթի ժամանակ դեկորը փոքրիկ խնդիր էր առաջացրել, եւ երգչուհին ստիպված է եղել երկրորդ փորձից պոկել այն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: