Լուկաշենկոն հեռացրել է պաշտոնից Լեհաստանում Բելառուսի դեսպանին
Լեհաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Չուշեւն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Մինսկայա պրավդա»-ն։
Մայիսի 13-ի թիվ 174 փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը Ազգային իրավական ինտերնետային պորտալում:
«Բելառուսի Հանրապետության Սահմանադրության 84-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն՝ Վլադիմիր Նիկոլաեւիչ Չուշեւին ազատել Լեհաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։
Չուշեւը Լեհաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2019թ.
2020 թ. հոկտեմբերին Չուշեւը հետ էր կանչվել Մինսկ. հանրապետությունը ներկայացնում էր ժամանակավոր հավատարմատար դեսպանը։