«Որդերի համար սնունդ կլինես»․ Թինա Կարոլը սպառնում է Լեպսին, որը Դոնբաս է մեկնել
Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն իր դժգոհությունն է արտահայտել Գրիգորի Լեպսի՝ Դոնբաս մեկնելու պատճառով։ Արտիստը մեկնել էր՝ աջակցելու բնակիչներին եւ զինվորականներին հոսպիտալում, ինչը դուր չի եկել ուկրաինացի աստղին։ Նա Լեպսին կենդանի է անվանել՝ խոստանալով նրան դիմավորել «ինչպես հարկն է»։
«Ավելի խորը գնա, այդքան արագ մի փախիր, մենք կդիմավորենք ինչպես հարկն է։ Կենդանի։ Ամեն ինչ պարզ էր դեռ այն ժամանակ, երբ քեզ ոչ ասացի։ Դու որդերի համար սնունդ կլինես»,- գրել է նա։