Քեթի Փերին առաջ է անցել կանադացի երգիչ Ջասթին Բիբերից Twitter-ի՝ իրեն հետևող օգտատերերի քանակով
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին առաջ է անցել կանադացի երգիչ Ջասթին Բիբերից Twitter-ի՝ իրեն հետևող օգտատերերի քանակով:
Ֆրանս Պրես գործակալության տվյալներով՝ ամենահաջողակ միկրոբլոգերների առաջատարի փոփոխությունը կատարվել է երկուշաբթի գիշերը: Ներկայումս Փերին առաջ է անցել Բիբերից մոտավորապես 20.000 օգտատերով, միևնույն ժամանակ Բիբերն ու Քեթի Փերին ունեն հավասարապես 46.5 միլիոն հետևող: