Coca-Cola-ի նախկին քիմիկոսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել առեւտրային գաղտնիքի գողության համար
ԱՄՆ-ում քիմիկ-ինժեները 14 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ չինական ընկերություն ստեղծելու նպատակով ըմպելիքի տարայի բաղադրության մասին առեւտրային գաղտնիքի գողության համար, հայտնում է NextShark-ը։
59-ամյա Սյաորոնգ Շաննոն Յուն դատապարտվել է Թենեսի նահանգի Գրինվիլ քաղաքի դաշնային դատավորի կողմից՝ առեւտրային գաղտնիքի գողության նպատակով դավադրության, տնտեսական լրտեսություն կատարելու նպատակով դավադրության, գողացված առեւտրային գաղտնիքների պահման, տնտեսական լրտեսության եւ կապի էլեկտրոնային միջոցների կիրառմամբ խարդախության մեղադրանքով:
Բացի այդ, նրան պարտավորեցրել են 200 հազար դոլար տուգանք վճարել:
Ենթադրվում է, որ նա բիսֆենոլ A (BPA) չպարունակող ծածկույթների բաղադրության հետ կապված տեղեկություններ է գողացել։ Ընկերությունները սկսել են առանց BPA-ի այլընտրանքներ մշակել՝ առողջության համար հնարավոր ռիսկի պատճառով:
2012-ի դեկտեմբերից մինչեւ 2017-ի օգոստոսը Յուն եղել է The Coca-Cola ընկերության գլոբալ հետազոտությունների մասով գլխավոր ինժեները: 2017-ի սեպտեմբերից մինչեւ 2018-ի հունիս նա նաեւ աշխատել է որպես փաթեթավորման համար հավելվածների մշակման մենեջեր է աշխատել Eastman Chemical-ում:
Առեւտրային գաղտնիքի մշակումը մոտ 120 միլիոն դոլար է արժեցել ծածկույթներով զբաղվող ընկերություններին:
Մեղադրող կողմը հայտարարել է, որ կինը հույս ուներ BPA չպարունակող ծածկույթների արտադրություն բացել Չինաստանում: Նա եւ իր կորպորատիվ գործընկեր Weihai Jinhong Group-ը Չինաստանի կառավարությունից միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել նոր ընկերության բացման համար: