ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում
ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ԿԺԴՀ-ին՝ կապված հանարապետությունում կորոնավիրուսի բռնկման մասին հաղորդումների հետ: Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կամզակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը:
«Մենք մտահոգությամբ հետեւում ենք կորոնավիրուսի բռնկմանը ԿԺԴՀ-ում: Մենք դեռ պաշտոնական տեղեկություն չենք ստացել բռնկման մասին, սակայն այդ հարցով կապ ենք պահում երկրի ներկայացուցիչների հետ: Հումանիտար աշխատանքի գծով մեր գործընկերների հետ մենք պատրաստ ենք օգնել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի եւ այլ հարցերում»,- ասել է նա։