«Դիմադրություն» շարժման հանրահավաքի մասնակիցների քանակը ԻՔՄ տվյալներով
ԻՔՄ-ն հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 13-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․
«Այսօր՝ մայիսի 13-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 20:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:07-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3250 մարդ:
Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։