Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
ՏեսանյութերՊուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա։ Ռուսաստանն Ուկրաինայում իր ուժերը ճիշտ չի հաշվարկել, ծրագիրը, որն ունեին սկզբից, չի իրագործվել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Ռուսաստանը դեռ մինչև գործողության սկսելը քարոզչական հարթակում պարտվել է Արևմուտքին։ Անգամ Ուկրաինայի ամբողջ տարածքը գրավելու, կամ մասամբ գրավելու դեպքում Ռուսաստանը ստանալու է շատ մեծ խնդիր։ Ռուս-ուկրանիական հակամարտությունից հաղթող է դուրս գալու ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ն, ոչ Ուկրաինան, ոչ Եվրոպան չեն կարող հաղթել»,-նշել էփորձագետը։
Նրա կանխատեսմամբ, որքան Ռուսաստանն ավելի երկար սպառի ռեսուրսները Ուկրաինայում, այնքան հավանական է, որ մեր տարածաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն ավելի ակտիվանալ։ Իսկ պաշտոնական Երևանը պատրաստ չէ ուկրաինական որևէ սցենարի կամ զարգացման հետևանքներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․