Մեծ Բրիտանիան իջել է դեղին մամուլի մակարդակի՝ պատժամիջոցներ մտցնելով Ալինա Կաբաեւայի և նրա տատիկի դեմ
Մեծ Բրիտանիայի կառավարությունն իջել է դեղին մամուլի մակարդակի՝ պատժամիջոցներ մտցնելով օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաեւայի եւ նրա տատիկի դեմ՝ այն հիման վրա, որ Կաբաեւան, իբր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «սիրուհին» է։ Այս թեման ակտիվորեն արծարծել է ողջ արեւմտյան մամուլը։
Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները մտցվում են «Պուտինի մերձավոր շրջապատի, այդ թվում նրա նախկին կնոջ եւ զարմիկների դեմ»։ Այս ցուցակում են հայտնվել նաեւ Կաբաեւան ու նրա տատիկը։
«Ալինա Կաբաեւան նախկին օլիմպիական մարմնամարզուհի է, նա դարձել է Ազգային մեդիա-խմբի տնօրենների խորհրդի նախագահ։ Տեղեկացվել է, որ մեդիա-խումբը ռուսաստանյան ամենամեծ մասնավոր մեդիա-ընկերությունն է։ Հավաստիացվել է, որ նա սերտ անձնական կապեր ունի Պուտինի հետ եւ Դումայի պատգամավոր է եղել Պուտինի «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից։
Ալինա Կաբաեւայի տատիկը՝ Աննա Զացեպլինան, Պուտինի վաղեմի զինակից Գենադի Տիմչենկոյի (որը 2022թ. փետրվարի 22-ից Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է) կողմնակիցն է, որից նա, ինչպես տեղեկացվել է, շքեղ բնակարան է ստացել Մոսկվայում»,- հավաստիացվել է Բրիտանիայի կառավարության պաշտոնական հայտարարությունում։
Լոնդոնը նաեւ պատժամիջոցներ է մտցրել Լյուդմիլա Օչերետնայայի՝ ՌԴ նախկին առաջին տիկնոջ, Պուտինի նախկին կնոջ դեմ, պնդելով, որ «2014թ. ամուսնալուծվելուց հետո Օչերետնայան շահ է ստացել պետական կառույցների հետ արտոնյալ գործնական կապերից»։