Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհ չի տեսնում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն չի տեսնում։
LBC ռադիոյին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք Պուտինին կարող են ողջունել համաշխարհային ասպարեզում, եթե նա ապաշխարի, Ջոնսոնն ասել է, որ Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհ չի տեսնում։
«Աշխարհը հիմնականում ասում է, որ դա սարսափելի է: Մենք դա դատապարտում ենք եւ պատժամիջոցներ կիրառում։ Բայց միևնույն ժամանակ մենք բաց էինք նրա հետ բանակցությունների համար, սակայն Պուտինը դա օգտագործեց Ուկրաինային ավելի ուժեղ հարվածելու համար։ Եթե ուկրաինացիները հիմա ինչ-որ գործարք կնքեն Պուտինի հետ, վտանգ կա, որ նա նույնը կանի։ Այսպիսով, կարճ պատասխանը ոչ է: Ոչ մի կարգավորում»,-ասել է Ջոնսոնը։