ԱՊՀ ԱԳՆԽ հաջորդ նիստը կկայանա Նուր Սուլթանում
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հաջորդ նիստը տեղի կունենա Նուր-Սուլթանում։ Այս մասին Դուշանբեում ընթացող ԱԳ նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Գործադիր կոմիտեի նախագահ-ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նեղ ձևաչափով որոշում է կայացվել ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Նուր Սուլթան քաղաքում»,- ասել է Լեբեդևը։